211652_close_icon
views-count83000 դիտում article-date 16:10 17-02-2024

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են Mercedes-ը, Opel-ն ու «ԳԱԶ-53» բենզատարը․ սկսվել է բենզինի արտահոսք․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել հրշեջները, պարեկներն ու բժիշկները․  ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են  Mercedes, Opel մակնիշի ավտոմեքենաներն ու բենզին տեղափոխող «ԳԱԶ-53» մակնիշի բենզատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բենզատարը կողաշրջվել է ու սկսկվել է դիզվառելիքի արտահոսք։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, ինչպե նաև մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Հակոբյանը, Սամվել Պետրոսյանը, Գնել Պարանյանն ու Ալեքսանդր Ամիրխանյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ վթարի հետևանքով երթևեկությունը մասամբ դարձել է միակողմանի ու մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել էին խցանում, սակայն պարեկների ժամանումից հետո րոպեներ անց շիլաշփոթ իրավիճակը կարգավորվեց։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն միայն «ԳԱԶ-53»-ի վարորդն է տեղափոխվել հիվանդանոց, ավելի ամբողջական հետազոտում ստանալու նպատակով։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր