Նոր պատերազմի ուրվականը. Ավետիք Չալաբյան
Երեկ ՀՀ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, փոխանցելով մեր ժողովրդին իր օտարերկրյա հովհանավորների հերթական ուղերձը, հայտարարեց, որ Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու, թերևս նկատի ունենալով նաև, որ ինչպես և նախկինում, ինքն իրենից կախված ամեն հնարավորը կանի, որ մենք այն արագ պարտվենք, քանի որ այդպես է որոշվել որոշ աշխարհաքաղաքական կենտրոններում։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե ոմանց թվում է, որ ես գույները խտացնում եմ, հիշեցնեմ 2020 թ․ սեպտեմբերի 28-ը, երբ այդ նույն անձը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ "ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու", հետո վստահ ձեռքով և հաշվարկված քայլերով տարավ երկիրը պարտության, դուրս եկավ եթեր և սկսեց հիստերիկ գոռգոռալ, որ "քաղաքացու հատուցման պահն է եկել", պարտության ամբողջ մեղքը փորձելով բարդել նախորդ իշխանությունների վրա։ Ով էլ դեռ մինչև հիմա չի հավատում կազմակերպված պարտության վարկածին, հիշեցնեմ, որ ներկայումս Քննչական կոմիտեի վարույթում է գտնվում Շուշին թշնամուն հանձնելու գործը, որով այժմ որպես հիմնական մեղադրյալ է անցնում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, թեև ակնհայտ է, որ այս դավադիր գործողության թելերը այլ տեղեր են տանում, և վաղ թե ուշ ևս կբացահայտվեն։