Ատելության խոսքը կարող է տարածվել բեմադրությունների, երաժշտության, նկարների միջոցով․ «Չաուշեսկուների գործով» մեղադրող դատախազ
Ատելության խոսքը կարող է արտահայտվել գրավոր կամ բանավոր խոսքի, կամ այլ ձևերով՝ պատկերներ, նշաններ, խորհրդանշաններ, նկարներ, երաժշտություն ու ի թիվս սրանց՝ բեմադրություններ կամ տեսանյութեր։
Այս մասին «Չաուշեսկուների գործ» անունը ստացած գործով դատական նիստի ժամանակ ասաց գործով դատախազը։
«Ատելության խոսքի արտահայտչամիջոցները կարող են խիստ բազմազան լինել , այն ընդգրկում է ոչ միայն բանավոր կամ գրավոր ուղիղ խոսքը, այլ նաև բեմադրությունները, նույնիսկ ընդամենը ժեստը կարող է ատելության խոսքի դրսևորում լիել։ Ատելության խոսքի բնորոշ հատկանիշներից մեկն այն է, որ այդ խոսքը կարող է նպատակաուղղված լինել կամ ակնկալել, որ այն կարող է հրահրել բռնություն»,- ասաց դատախազը։
Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (դատավորներ՝ Ա.Մաթևոսյան, Մ.Մելքոնյան, Ա.Բեկթաշյան) քննվում է Նարեկ Մալյանի վերաբերյալ քրեական գործը, որով առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել է:
Քրեական գործը վերաբերում է 2021 թվականի փետրվարին Բաղրամյան պողոտայում բեմադրված «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ Մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացմանը: