1630 դիտում
19:14 12-11-2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։
«[url=https://armenpress.am/arm/news/994955.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ըստ Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները։
Նրա խոսքով՝ դատախազը, սակայն անտեսել է դրանք և որևէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել։
Խուդոյանի միջնորդությանը միացել են նաև Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպանները։
Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան նույնպես տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար և հենց նույն օրն էլ վերադարձել էր Երևան-Կենտրոն ՔԿ:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նմանատիպ նյութեր
1572 դիտում
14:21 19-11-2019
Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին
1714 դիտում
16:15 09-01-2019
Մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին
3033 դիտում
18:39 27-11-2018
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. նիստը կշարունակվի վաղը
Այս բաժնից
841 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
877 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1246 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման