211652_close_icon

ՌԴ-ում Հայաստանի դեսպանն ու Գալուզինը քննարկել են ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի հարցեր

views-count715 դիտում article-date 20:11 08-02-2024
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարել թույլատրելու վերաբերյալ հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ»,- հայտնել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:

Նմանատիպ նյութեր