211652_close_icon
views-count346 դիտում article-date 14:50 21-04-2026

Գուրգեն Արսենյանն ու Միխայիլ Գալուզինը երկկողմ հարաբերություններն են քննարկել

Մոսկվայում տեղի է  ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի ու ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

«Ապրիլի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Մ.Յու. Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գ.Բ. Արսենյանի հետ։

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ որոշ արդի հարցեր՝ Մոսկվայում վերջերս տեղի ունեցած ռուս-հայաստանյան բարձր մակարդակի բանակցությունների արդյունքների լույսի ներքո»,-ասված է հաղորդարության մեջ։

Նմանատիպ նյութեր