814 դիտում
14:45 08-02-2024
«Իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական պարերի պահպանությանը». ԱՄՆ դեսպանությունը՝ Գագիկ Գինոսյանի մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։
ԱՄՆ դեսպանության անունից խորին ցավակցություն ենք հայտնում պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին»,- ասվում է հաղորդագրությունում։
Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում։
Վերջին հրաժեշտը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը՝ փետրվարի 9-ին։
Նույն օրը հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին՝ Եռաբլուրում։
Նմանատիպ նյութեր
6032 դիտում
16:37 27-07-2020
«Յոթը սարի ետևում …» մրցույթ փառատոնը միտված է մշակութային ժառանգության պահպանությանը
1580 դիտում
14:01 23-04-2021
Ապրիլի 27-ին կանցկացվի համաժողով և բացօթյա համերգային ծրագիր՝ նվիրված հուշարձանների պահպանությանը
2176 դիտում
20:38 28-04-2021
Անցկացվեց համաժողով և բացօթյա համերգային ծրագիր՝ նվիրված հուշարձանների պահպանությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ