6065 դիտում
16:37 27-07-2020
«Յոթը սարի ետևում …» մրցույթ փառատոնը միտված է մշակութային ժառանգության պահպանությանը
«Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ը և «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «ԱրխեոԱրտ և ԼԱԲ» ՀԿ-ն նախաձեռնել են «Յոթը սարի ետևում…» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը:
Նախագիծը միտված է համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանությանն ու հանրայնացմանը:
Նպատակն է՝ համայնքի բնակիչների կենսական միջավայր բերել հարազատ բնակավայրի պատմամշակութային ժառանգությունը, համայնքում ստեղծել հայրենաճանաչողության, համայնքի հայտնի ու անհայտ հուշարձանների նկատմամբ հետաքրքրություն ու հոգատար վերաբերմունք:
Մրցույթ-փառատոնը հետախույզ-արշավորդ դառնալու և գիտահանրամատչելի ուսումնասիրություններ իրականացնելու լավագույն հնարավորություն է հայրենի բնակավայրը բացահայտել ցանկացողի համար:
Մեր երկրի բոլոր համայնքներում կան քիչ թե շատ մոռացված հուշարձաններ, խոնարհված եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ, բերդեր և այլն: Փառատոնի մասնակիցները բանահավաք աշխատանքի միջոցով կարող են պարփակել հուշարձանի, հայկական բնաշխարհի, տիեզերքի, բույսերի ու մարդկանց, նրանց կենցաղի մասին ավագ սերնդի մարդկանց ներկայացրած ավանդազրույցները, պատմությունները:
Ուսումնասիրությունը նաև պահպանության միջոց է, իսկ պահպանությունը ենթադրում է նաև ֆիզիկական ոչնչացման դեմ ուղղված քայլեր։
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել՝ 13 տարին լրացած և չափահաս ՀՀ քաղաքացիները, անհատապես կամ խմբով:
Մրցույթ-փառատոնի կանոնակարգին ծանոթանալու, հայտադիմումը լրացնելու համար պետք է այցելել Toumanian.am կայք (https://bit.ly/304ewvK)
Լրացուցիչ հարցերի համար՝
Առաջնային կապի միջոց՝ [email protected]
Պաշտոնական ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/YoteSariEtevum/
Հեռ. (+374 010) 560021
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
23:36 27-04-2023
Պատրաստ ենք աջակցել ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը. Անդրեասյան
1348 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները