931 դիտում
12:18 08-02-2024
Առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Առաջին անգամ կառավարությանը հաջողվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 ու ավելի տոկոսով բացառել սիգի որսը: Այս մասին կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա բացատրեց, թե ինչու է ասում 95 ու ավելի տոկոս, որովհետև այդ արգելքի շրջանում 1-2 դեպք էլ է բացահայտվել, երբ որս էր իրականացվում։
Ըստ կառավարության ղեկավարի՝ 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, երբ իրականում այդ արգելքը գործադրվում է։
Փաշինյանը հավելեց, որ այս ամենը տեղի է ունեցել Պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ ու օգնությամբ։
«Մենք միշտ քաղաքական կամք ենք ունեցել, որպեսզի սիգի ձվադրման շրջանում կարողանանք արգելել որսը, իրոք, ցանկություն ունեցել ենք, բայց սա այն դեպքերից է, որ քաղաքական կամքը բավարար չէ, դրա համար պետք է ունենալ նաև գործիքներ։ Այդ գործիքները ստեղծվել են»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը նաև ասաց ՝ առաջին անգամ է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն, սա շատ կարևոր արձանագրում է:
Փաշինյանը ընդգծեց, որ 2 023թ. համար սահմանվել է ձկան որսի 600 տոննա քվոտա, բայց բոլորս գիտենք, որ իրական որսն այնտեղ կրկնակի ավելի է։ Նրա խոսքով, սակայն, նույնիսկ 600 տոննայի վճարումը չենք կարողացել ապահովվել, որն անընդունելի է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
10:58 14-01-2024
Մենք սիգի հետ առաջին անգամ ենք հարաբերվում որպես պետություն. Նիկոլ Փաշինյան
3504 դիտում
09:13 24-05-2019
Չնայած սիգի որսի արգելքին՝ 100.000 տուփ սիգի պահածո է արտահանվել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
907 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել