Չնայած սիգի որսի արգելքին՝ 100.000 տուփ սիգի պահածո է արտահանվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Այսեր Ղազարյանի հետ՝ պարզելու, թե ինչ թերացումների և խախտումների է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ. «Սևանա լճի ափամերձ տարածքների խայտառակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները նույն տարածքների հետ կապված... Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով, այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել եւ անտառն են կտրում»:
Ի դեպ, Ղազարյանը բացահայտել է, որ չնայած վերջին տարիներին, երբ ՀՀ-ում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո, իսկ Բնապահպանության նախարարությունը լռել է: Ղազարյանի խոսքերով՝ 2018թ. և 2019թ. սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից՝ 100 հազար տուփով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]