211652_close_icon
views-count1078 դիտում article-date 23:28 06-02-2024

Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 18-27 կմ հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ, Աշոցքի տարածաշրջանի և Արփի լճի մոտակայքի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Ջրաբեր-Ֆանտան (բուք է), Կապուտան-Զովաշեն (բուք է), Ալագյազ-Ծիլքար (բուք է), Նորաշեն-Ալագյազ (բուք է), Աշոցք-Վարդաբլուր և Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Մեղրու սար» (ձյուն) և Շինուհայր-«Զանգեր» կոչվող հատվածներում, Ապարանի տարածաշրջանում բուք է։

Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։

Ջերմուկ, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։

Նմանատիպ նյութեր