1198 դիտում
20:15 03-02-2024
Արմեն Աշոտյան. «Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին։ Սա է դառը իրականությունը»
Հայաստանի Հանրապետության ներկայով եւ ապագայով մտահոգված քաղաքացիները շարունակում են վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանների որոնումները: Եվ շատերը դրանք ստանալ ցանկանում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից: Քաղաքական գործիչը բանտից պատասխանել է իրեն ուղղված հերթական հինգ հարցերին:
Արտուշ Հարությունյան. «Հայոց պատմություն եզրույթը Նիկոլը ցանկանում է փոխել Հայաստանի պատմությունով: Վտանգները պարզ են, բայց ավելի խորքային կբացատրե՞ք, թե որտեղ է սա ցանկանում մեզ դեմ տալ»:
Արմեն Աշոտյան. «Փաշինյանի այդ նախաձեռնությունը ավելի խոշոր դիվերսիայի հերթական արարն է, որ գալիս է լրացնելու Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, Արարատից հրաժարվելու, Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու, Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղարկելու, զինանշանը և օրհներգը փոխելու, դասագրքերում մեր պատմությունը խեղաթյուրելու, բանակը վարկաբեկելու և բազում այլ գործողություններ, որոնք ունեն ընդհանուր մեկ ռազմավարական նպատակ` փոխել հայի ինքնությունը։ Նույն օպերայից է նաև Նիկոլի կողմից տարվող մեկ այլ քայքայիչ քաղաքականություն. պոկել պետությունը Հայրենիքից և հակադրել իրար այդ երկու, իրականում օրգանապես կապված արժեքները։ Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին։ Սա է դառը իրականությունը, որի վերջնարդյունքում Նիկոլը հույս ունի պահել. «հավերժացնել» սեփական ռեժիմը։ Պատկերավոր ասած, Փաշինյանը բռնի «սեռափոխման» է ենթարկում մեր ժողովրդին` հայերից կերտելով «Տրանս-ինքնության» լաբորատոր ճագարներ:
Նաիրի Մաթեւոսյան. «Պատերազմի վերսկսման դեպքում մենք կկարողանա՞նք դիմակայել թշնամուն,եթե Նիկոլը չլինի»:
Արմեն Աշոտյան. «44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը ամեն օր նոր վնասներ է հասցրել բոլորիս, և այս գործընթացը շարունակվում է. «Այսօր ավելի վատ է, քան երեկ»։ Սա է նրա իշխանության բնութագրումը։ Որքան ուշ նա հեռանա, այնքան խորը և անդառնալի կլինեն հետևանքները։ Այս տրամաբանությամբ եկեք վերլուծենք Ձեր հարցը։ Նիկոլը 6 տարվա ընթացքում արդեն ապացուցել է երկու կարեւորագույն բան։ Ապացուցել է մեր երեխաների և մեր Հայրենիքի կորուստների գնով։ Առաջինը, նա բերում է պատերազմներ և իր դավաճան, ապիկար ղեկավարմամբ դառնում է պարտության պատճառ։ Ուստի, եթե Փաշինյանը չլինի իշխանության ճիշտ դիվանագիտությամբ և մի շարք այլ քայլերով կտրուկ նվազելու է նոր պատերազմի վտանգը: Իսկ եթե այնուհանդերձ ռազմական գործողությունները վերսկսվեն, կտրուկ նվազելու են կորուստները։ Նիկոլը երաշխավորում է, թե պատերազմ, թե պարտություն։ Սրանից ավելի վատ տարբերակ լինել չի կարող»:
Անի Սահակյան. «Հետաքրքիր է, արդյո՞ք արտաքին ճիշտ քաղաքականության դեպքում հնարավոր է իրավիճակը ուղղել կամ գոնե ստատուս քվո հաստատել»։
Արմեն Աշոտյան. «Այս հարցի պատասխանի մի մասը հնչել է նախորդ հարցին պատասխանելիս։ Շարունակելով հնչեցրած մոտեցումս, ուղիղ պատասխանեմ. Այո, հնարավոր է։ Բարդ է, դժվար է, աշխատատար է, ռեսուրսատար է, բայց, այո, հնարավոր է։ Պարզապես, մի բան պետք է ազնիվ ասեմ. Մեր ճգնաժամը շարունակվում է, մեր վիճակը գնալով բարդանում է, մեր հնարավորությունների պատուհանը գնալով փակվում է։ Բժշկական անալոգիայով, կրիտիկական վիճակում գտնվող հիվանդին առողջացնելու համար նախեւառաջ պետք է կայունացնել նրա վիճակը, վերականգնել կենսական ֆունկցիաները, նոր անցնել բուժման։ Ահա ճիշտ այսպիսին է վիճակը Հայաստանի մասով»:
Գարեգին Մաթեւոսյան. «Ձեր կարծիքով բողոքի ակցիաները ե՞րբ կվերսկսվեն, բայց խնդրում եմ մաքսիմալ հստակ պատասխանել»։
Արմեն Աշոտյան. «Հայցում եմ Ձեր ներողամտությունը, որ 8 ամիս կտրված լինելով թե՛ ներքին, թե՛ արտաքին ակտիվ քաղաքական կյանքից, շատ ճշգրիտ և հստակ ասել չեմ կարող, թե երբ կվերսկսվեն բողոքի լայնածավալ ակցիաները։ Ասում եմ լայնածավալ, որովհետև մեր երկրում գրեթե ամեն շաբաթ տարբեր բողոքի ակցիաներ, այնուհանդերձ, տեղի են ունենում` ձկնաբույծներ, ավտոներկրողներ, պատմության դասագրքի դեմ բողոքողներ, ուսուցիչներ և այլք։ Ես պատահական չթվարկեցի Փաշինյանի իշխանության այս կամ այն որոշումից դժգոհող խմբերին։ Նրանց ներկայացուցիչների մի զգալի մասը բողոքի ակցիաների ժամանակ սիրում է ասել. «Մի քաղաքականացրեք, մեր բողոքի ակցիան քաղաքական չէ»։ Հիմա պատկերացրեք, որ մի մեծ ընտանիք թոքաբորբով է հիվանդանում, բժիշկ են կանչում տուն։ Ու այդ բժշկին, ով դնում է թոքաբորբի դիագնոզը, բոլորով միասին ասում են, որ անտիբիոտիկներ կտրականապես չեն խմելու։ Պապն ու տատը ասում են, որ, օրինակ, միայն ջերմիջեցնող կխմեն, հայրն ու մայրը` որ միայն խորխաբեր կընդունեն, իսկ թոռներն էլ` միայն հազի դեմ դեղեր։ Ըստ ձեզ, այդ ընտանիքից քանի՞ հոգի կբուժվի, կապաքինվի, կլավանա։ Ահա այսպիսին է «չքաղաքականացնելու» դառը գինը։ Նաև ցանկանում եմ ազնվորեն ընդգծել, որ գալիք լայնածավալ բողոքի ակցիաները (իսկ դրանք անխուսափելի են), պետք է ունենան հստակ ռազմավարություն, ազնիվ և հավատալի գաղափարներ և կոնսենսուսային առաջնորդություն»։
Անաստասիա Թարվերդյան. «Իշխանափոխությունն այս տարի հնարավո՞ր է: Եվ եթե լինի, և դուք գաք իշխանության կպարզվի՞ այն ինչ արեց Նիկոլը»։
Արմեն Աշոտյան. «Իշխանափոխությունը ոչ միայն հնարավոր է, այլև` անհրաժեշտ։ Մի նայեք լայնածավալ ռեպրեսիաներին: Դրանք Նիկոլի թուլության հետևանքներն են։ Մի նայեք իշխանավորների հանդգնությանը և լկտիություններին, դրանք Նիկոլի և նրա սպասարկուների անվստահության հետևանք են։ Մի նայեք ձեզ շրջապատող հուսահատությանը։ Հուսահատությունը մեղք է, իսկ ցանկացած մեղք ապաշխարության և թողության կարիք ունի։ Ֆիզիկայից հայտնի է, որ էներգիան չի վերջանում և չի անհետանում, այլ փոխակերպվում է մի տեսակից մյուսին։ Հայ ժողովրդի ինքնասիրության, պատվախնդրության, արդարադատության էներգիան այսօր վխտում է տներում, խոհանոցներում, կոլեկտիվներում, ամենուրեք և պատեհ առիթով իր այսօրվա ցրված վիճակից կփոխակերպվի մի միասնական և վճռական բռունցքի։ Ինչ վերաբերում է այս 6 տարվա մղձավանջի և ողբերգությունների մեղավորին պատժելուն, ապա կարող եմ երաշխավորել ձեզ իմ անհատական խոստումով. Մեղադրյալներին` արդարադատություն, մեղավորներին` պատիժ, ժողովրդին` վերականգնված համերաշխություն։ Առօրյա խոսույթում մենք հայերս, սիրում ենք օգտագործել «Ցավդ տանեմ» արտահայտությունը, որը,եթե չեմ սխալվում, միայն հայերենում կա։ Հիմա մեր երկիրն է այդպիսի վիճակում, որ իր ցավը տանողների կարիք ունի։ Փորձենք ազգովի ամեն օր, աղոթքից առաջ կամ հետո, մտքում կամ բարձրաձայն, միայն կամ միասին, բայց մշտապես հավատալ և ի սրտե ասել «Ցավդ տանեմ, Հայաստան», և կտեսնեք թե ինչ էներգիա և ուժ եք ստանում սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքի գահավիժումը կասեցնելու համար»։

Նմանատիպ նյութեր
10051 դիտում
20:49 03-03-2015
Տղամարդկանց երազանքներն ու դառը իրականությունը. ֆոտոշարք
Այս բաժնից
478 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին