211652_close_icon

Ալիևը զգուշացնում է Փաշինյանին` եթե շտապողականություն չդրսևորի, իջեցված պահանջները ճիշտ ժամկետներում չկատարի, ապա Բաքվից կհնչեցնեն դառը ճշմարտության մասին․ Աբրահամյան

views-count1390 դիտում article-date 09:25 04-11-2025
Ադրբեջանի նախագահն իր տարածքային հավակնությունները ՀՀ-ի նկատմամբ արտահայտելով փորձում է փաշինյանական իշխանությանը մտցնել իր ժամանակացույցի մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Լավ գիտակցելով կեղծ խաղաղասիրական դրսևորումների կարևորությունն ընտրական գործընթացներում Ալիևը զգուշացնում է Փաշինյանին` եթե շտապողականություն չդրսևորի, իջեցված պահանջները ճիշտ ժամկետներում չկատարի, ապա Բաքվից կհնչեցնեն դառը ճշմարտության մասին:

Ինչ վերաբերվում է Սևանա լճի ու ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ արբեջանական հավակնություններին, ապա Ադրբեջանի ԳՇ քարտեզներում, բազմաթիվ քարոզչական պաստառներում, ՀՀ-ն ներկայացված է առանց Սյունիքի ու Վայոց ձորի, իսկ Գեղարքունիքի, Տավուշի և Արարատի մարզերը` խիստ աղավաղված:

Ես չեմ պնդում, որ Ադրբեջանը վաղը, մեկ ամսից, մեկ տարուց պատերազմ է սանձազերծելու, սակայն ադրբեջանական ռազմավարական պլանավորմամբ, մեր տարածաշրջանում ՀՀ-ն որպես ամբողջական, ինքնիշխան պետություն նախատեսված չէ»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր