211652_close_icon

Մատենադարանում քննարկվել են հայ-իրանական համատեղ հրատարակչական և վերապատրաստման ծրագրերի հեռանկարները

views-count916 դիտում article-date 15:41 03-02-2024
ԻԻՀ Մատենադարանի պատվիրակության այցը նշանավորվել է նաև Իրանի առաջատար հրատարակչական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմամբ: Այս մասին տեղեկանում ենք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Ֆեյսբուքի էջից:

Արդյունավետ քննարկում է տեղի ունեցել «Մաշխ» հրատարակչության հետ, որի ծրագրերում առաջնահերթություն է նաև հայ մշակույթի հանրահռչակումը Իրանում:

Իրանագիտական հիմնադրամի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնագետների վերապատրաստման, համատեղ գիտաժողովներ և ցուցադրություններ կազմակերպելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր