211652_close_icon
views-count667 դիտում article-date 18:41 10-07-2023

Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ քննարկվել են գիտության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Հանդիպմանը ներկա են եղել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել հայ-գերմանական հաջող համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ Գիտության կոմիտեն վերակազմավորվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի: Անդրադարձ է եղել նաև Գերմանիայի կրթական ծրագրերի փորձին, որոնցով հետաքրքրված են հայաստանցի ուսանողներն ու դասախոսական կազմը:

Գերմանացի գործընկերը՝ Յենս Բրանդենբուրգը, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել գիտության ոլորտում հայ-գերմանական ընթացիկ ծրագրերի խորացման պատրաստակամությունը, ինչպես նաև եվրոպական կրթական հարթակներում Հայաստանի լիարժեք ներկայացուցչության ապահովման հարցում գերմանական աջակցությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գերմանացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ուսանողների՝ Հայաստանում ուսումը շարունակելու և սկսելու անհնարինության փաստի վրա: «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, և ակնկալում ենք նաև աջակցություն ուսանողների կրթության իրավունքի լիարժեք իրացման հարցում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր