211652_close_icon
views-count2596 դիտում article-date 22:59 02-02-2024

Պաշտոնական Բաքվին մոտ կանգնած լրատվամիջոցները փակագծեր են բացում․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ հայ բնակչությունը Սիմոնյան Ալենի եղբոր կնոջ կալանքն է քննարկում, Փաշինյան Նիկոլը ցուլերից և կարմիր գույնի շորերից է պատմում, պաշտոնական Բաքվին մոտ կանգնած լրատվամիջոցները փակագծեր են բացում:

Ուրեմն, վերջիններս պնդում են, որ մեծ հավանականությամբ «Խաղաղության պայմանագրում» ներառվելու են «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ «Ադրբեջանի հսկողության ուժեղացման վերաբերյալ դրույթները»:

Այսինքն, ըստ պաշտոնական Բաքվի, «Զանգեզուրի միջանցքի» լինել-չլինելու հարցն այլևս անցյալում է` այն լինելու է: Ըստ երևույթին, հստակեցվել է նաև միջանցքի հիմնական և երկրորդական «հսկողների»` Ռուսաստանի և Ադրբեջանի կարգավիճակը: Փաստորեն, այժմ լուծման ընթացքում է բացառապես միջանցքի նկատմամբ Ադրբեջանի «հսկողության ուժեղացման վերաբերյալ դրույթները»:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջանցքում «Ադրբեջանի ուժեղացման դրույթները» պայմանագրում չեն ներառվի: Ռուսաստանը կնախընտրի միանձնյա հսկել «միջանցքը», քանզի վերջինիս համար այն դարձել է «բաժանիր, որ տիրես» քաղաքականության իրականացման համար ՄԻԱԿ կռվախնձորը»:

Նմանատիպ նյութեր