1922 դիտում
23:40 30-11-2020
«Հեղափոխությունից հետո ՔՊ-ից դուրս գալու դիմում եմ գրել». Վարդան Աթաբեկյանը փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հայկ Սարգսյանը իմ ընկերը չէ, մաքսիմում իմ գործընկերն է: Երկրորդ՝ բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ հնարավոր չէ՝ ինձ որևէ կերպ վախեցնեն, որ ես նման քայլի գնամ: Նման քայլից հետո իմ երկու գործընկերներն ինձ զանգահարել են, ես նրանց նորմալ բացատրություն եմ տվել, ֆրակցիայի առնվազն երկու անդամ տեղյակ է եղել՝ ինչու եմ դա արել: Վախեցած տոնով չեմ դա ասել: Այնպես որ, եթե պարզելու բան կար, ապա դրա համար կան քաղաքակիրթ եղանակներ: Խնդիրն այն չէ, թե ով ում մեքենայով է եկել, խնդիրն այն է, որ 15-20 հոգով գիշերը 1-ից հետո մոտեցել են իմ տանը՝ առանց զանգահարելու, և կարծում եմ՝ դա բացահայտում է եղելությունը, թե ինչ կարող էր լինել ու ինչ նպատակ էր դա հետապնդում»,- [url=https://168.am/2020/11/30/1417913.html?fbclid=IwAR0M-FgVEy7R59jhiGqN4GGWsHIM7dN7-JdIFutIcd7CuiqaaCGn0T5vyiM]168TV[/url]-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը: Նա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո իշխանական առաջին պատգամավորն է, որը դուրս եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից:
Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին տեղեկացնելուց հետո Վարդան Աթաբեկյանի տուն էին գնացել իշխանական պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Հակոբ Սիմիդյանը և այլ անձինք: Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը եկել է իր մեքենայով, Հակոբ Սիմիդյանը՝ իր, իմքայլական այլ պատգամավորներ էլ՝ իրենց մեքենաներով: «Ես մտածել եմ, որ իմ ընկերոջը սպառնացել են, որ ինքը գնա այդ քայլին, ինքը հայրենասեր տղա է, ինքը չի կարող թուրքահաճո որևէ բան անել, ազգի դավաճանների օրակարգով շարժվել: Ես մտածել եմ, համոզմունք եմ ունեցել, որ իմ ընկերոջը սպառնացել են»,- ասել էր Հայկ Սարգսյանը:
Լրագրողների ճշտող հարցին՝ այսինքն՝ խմբակցությունից դուրս գալը թուրքահաճո՞ է, նա պատասխանել էր. «Այս պահին իշխանության հիմքերը խարխլելը թուրքահաճո է, որովհետև դեռ պատերազմը չի ավարտվել, դեռ բանակցությունները չեն ավարտվել, և իշխանության ներսում ցանկացած խարխլում դա անմիջապես հարված է բանակցությունները վարող անձին»:
Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/11/30/1417913.html?fbclid=IwAR0M-FgVEy7R59jhiGqN4GGWsHIM7dN7-JdIFutIcd7CuiqaaCGn0T5vyiM]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18137 դիտում
10:02 30-08-2020
«Այդ անձը Լիսկան է». Գորիսի քաղաքապետը փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
184927 դիտում
10:10 06-03-2021
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր որդին՝ Կառլեն Սարգսյանը, փակագծեր է բացում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
108607 դիտում
14:34 19-11-2021
Վալերիյ Օսիպյանի եղբոր որդուց տուժած կինը սպառնալիքներ է ստանում. նա փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
769 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
652 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
856 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am