211652_close_icon
views-count619 դիտում article-date 20:21 02-02-2024

Տեղի է ունեցել ՊՆ մամուլի քարտուղարի հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Փետրվարի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ մամուլի քարտուղարի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում համառոտ անդրադարձ է կատարվել 2023 թվականին պաշտպանության նախարարության և ԶԼՄ-ների համատեղ աշխատանքի արդյունքներին, քննարկվել են պաշտպանական գերատեսչության և ԶԼՄ-ների համագործակցությանը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացին ու 2024 թվականին նախատեսվող միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր։

Հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին հանձնվել են հավատարմագրման անվանաքարտերը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նմանատիպ նյութեր