211652_close_icon
views-count23996 դիտում article-date 14:42 30-01-2024

Երևանում գործող «Էլբակյան» կրթահամալիրը որը կարճ ժամանակահատվածում հասարակության կողմից մեծ վստահություն է ձեռք բերել իրականացրեց 2024թ–ի երկար սպաված վկայականների հանձնման միջոցառումը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին տարիներին Երևանում գործող «Էլբակյան» կրթահամալիրը մեծ ճանաչում է ձեռք բերել, գաղտնիք չէ ու շատերը փորձում են հասկանալ, թե որտեղ է թաքնված հանրահայտ դառնալու, այդքան կարճ ժամանակահատվածում հասարակության կողմից մեծ վստահություն ձեռք բերելու գաղտնիքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի հիմքում ընկած է այն, որ կրթահամալիրում չկան «սևեր ու սպիտակներ»։

Տնօրինությունից միչև սովորող առաջնորդվում են՝ մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար սկզբունքով։ 

«Էլբակյան» կրթահամալիրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում իրականացրեց 2024թ–ի երկար սպաված վկայականների հանձնման միջոցառումը։ 

Միջոցառումը վարում էր սիրված ու ճանաչված հաղորդավար, շոումեն Եգոր Գլումովը։

Լուսաբանելու էին եկել Շանթ, Արմենիա, 21 TV հեռուստաընկերությունները և Tert.am լրատվական կայքը։  

Միջոցառման բացումը արեցին հիմնադիր տնօրեն Արտակ Էլբակյանը և համահիմնադիր տնօրեն Արթուր Էլբակյանը իրենց ուղերձով ։ 

«Էլբակյան» կրթահամալիրը պատրաստել էր  մրցույթային խաղեր՝ «Ո՞վ է ուզում դառնալ ծրագրավորող» և, «Ո՞վ է ուզում դառնալ դիզայներ»։

Պայքարը թեժ էր, քանի որ ուսանողները ունեին հնարավորություն իրենց գիտելիքները ցույց տալու։

Արդյունքում հաղթող թիմերը ստացան հաղթական գավաթ և քաղցրավենիքներ։  

Խաղից հետո եկավ այդքան սպասված պահը։

Ուսանողները ստացան իրենց վկայականները և իրենց անունով թերթիկները ծալելով՝ նետեցին արկղիկի մեջ, որպեսզի մասնակցեն խաղարկությունների։ 

Վկայականները ստանալուց հետո ելույթ ունեցավ «Elbakyan Travel» ընկերության տնօրեն Անի Էլբակյանը, ով կազմակերպում է հաղթող ուսանողի ուղևորությունը դեպի Եգիպտոս։

Խաղարկության արկղիկը պտտեց, ապա հանեց երեք հաջողակի անուն, ովքեր ստացան նվեր՝ համակարգչի մուկ, իսկ ամենահաջողակը՝ Սուլիկո Ավետիսյանը շահեց 7 օրյա ուղևորություն դեպի Եգիպտոս։  

Դե իսկ միջոցառումը եզրափակեցին թեյի և սուրճի հյուրասիրությամբ և ամենակարևորը՝ համեղ տորթի կտրման արարողությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 598+
598+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր