211652_close_icon

Հերթական աննախադեպ միջոցառումը՝ Հայաստանում և արտերկրում մեծ հեղինակություն ու հարգանք ձեռք բերած «Էլբակյան» կրթահամալիրի կողմից. «Մարիոթ» հյուրանոցում արքայից արքա «Տիգրան Մեծ» սրահում ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count30791 դիտում article-date 21:01 13-04-2025
Այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի «Տիգրան Մեծ» դահլիճում, որը համարվում է հյուրանոցի ամենամեծ դահլիճը, ասեղ գցելու տեղ չկար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայոց արքայից արքայի անունը կրող դահլիճում էին հավաքվել Հայաստանում, ինչպես նաև արտերկրում մեծ հեղինակություն և հարգանք վայելող «Էլբակյան» կրթահամալիրի մոտ 350 ուսանողներ։

Պատճառը ուսանողների համար ոչ միայն տոնական էր, այլև հիշարժան, քանի որ այսօր մեծ հանդիսավորությամբ նրանց հանձնվեցին ավարտական վկայականները։ 

Միջոցառումն ինչպես միշտ վարում էր սիրված ու ճանաչված հաղորդավար, շոումեն Եգոր Գլումովը։ 

Միջոցառումը տևեց 3 ժամ, սակայն այն ասես մեկ շնչով անցավ։

Շրջանավարտների վկայականների տրամադրմանը հաջորդեց խաղարկություն, որի արդյունքում շրջանավարտներից Էդգար Վարդանյանը շահեց 7-օրյա ուղևորություն դեպի Եգիպտոս (ականջդ կանչի Թութանհամոն), և այն կկազմակերպվի Elbakyan Travel-ի կողմից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 792+
792+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր