211652_close_icon
views-count802 դիտում article-date 14:31 25-01-2024

Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ․ Փաշինյան

Հայաստանում 2023 թվականի դեկտեմբեր ամսին գրանցվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ՝ 741,726:
Կառավարության հերթական նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականի դեկտեմբերին աշխատատեղերի թիվը կազմել է 741,726, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավել է 193,737-ով, այսինքն՝ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում բացվել է 193,737 աշխատատեղ,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշից ավել է 37,306-ով կամ՝ 5,3 տոկոսով։

Նմանատիպ նյութեր