211652_close_icon
views-count688 դիտում article-date 13:38 18-01-2024

Հակամարտության մեջ վերջակետը կդրվի միայն Պաղեստին պետության ստեղծմամբ. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական գործողությունները, ընդգծել է. «Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման գործընթացքում վերջակետը կդրվի միայն Պաղեստին պետության ստեղծմամբ: Առանց պաղեստինյան պետության ստեղծման անհնար է խաղաղության հասնել տարածաշրջանում»:

Լավրովն այս մասին հայտարարել է 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ պետք է ստեղծվի գործունակ պետություն, որը կհապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի դրույթներին և կկարողանա ապահով ու խաղաղ ապրել Իսրայելի կողքին:

Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, եթե հարցը այս կերպ չլուծվի, «պաղեստինցիների յուրաքանչյուր հաջորդ սերունդ կփոխանցի Իսրայելի նկատմամբ այն վերաբերմունքը, որն այժմ ունեն պաղեստինցիները»։
Ռուսաստանը, վստահեցրել է նախարարը, պատրաստ է ջանքեր գործադրել հակամարտությունում իրավիճակը կարգավորելու համար։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ շահագրգռված է, որ Իսրայելն անվտանգ ապրի:

Նմանատիպ նյութեր