8753 դիտում
10:34 14-12-2017
Էրդողանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստին պետության «օկուպացված մայրաքաղաք»
Իսլամական համագործակցություն կազմակերպության արտակարգ գագաթաժողովի շրջանակներում Էրդողանը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4162597.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
57 երկրներ միավորող Իսլամական համագործակցության կազմակերպությունը ներկայումս գլխավորող Թուրքիան՝ հանձինս Էրդողանի, արտակարգ գագաթնաժողով է հրավիրել՝ կոչ անելով միջազգային իրավունքն ու արդարությունը հարգող պետություններին ճանաչել Երուսաղեմը` որպես Պաղեստինի «օկուպացված մայրաքաղաք»:
Ի պատասխան, Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ մահմեդական աշխարհի 21 երկրների ղեկավարները չորեքշաբթի օրը հանդիպել են Ստամբուլում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության հովանու ներքո:
Գագաթաժովի ժամանակ ամենասուր քննադատությունը հնչեցրել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը, ով Երուսաղեմը որպես հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը «հանցանք» է որակել:
«ԱՄՆ-ը որոշեց հրաժարվել միջնորդի իր դերից ու լիազորություններից՝ կորցնելով իր դերակատարությունը քաղաքական գործընթացներում: Մենք այսուհետ չենք ընդունի ԱՄՆ-ի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում՝ Իսրայելի հանդեպ որդեգրած կողմնակալ վերաբերմունքի համար: Սա է մեր դիրքորոշումը», - հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:
Հորդանանի Աբդուլլահ II-րդ թագավորը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին համաժողովին պետությունների առաջին դեմքերի մակարդակով մասնակցող 22 պաշտոնյաների թվում էին։
Բազմաթիվ հարցերից մեկը, որը տալիս են շատերը, այն է, թե արդյոք Թրամփի հայտարարության առաջացրած զայրույթը կհարթի մահմեդական աշխարհում՝ մասնավորապես արաբական երկրների առաջնորդների միջև առկա քաղաքական տարաձայնությունները:
Նմանատիպ նյութեր
9471 դիտում
10:34 02-12-2017
Թրամփը մտադիր է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»