211652_close_icon

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ հեղինակավոր տնտեսագետների հետ

views-count1054 դիտում article-date 20:44 16-01-2024
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ հեղինակավոր տնտեսագետների հետ։ Քննարկվել են Հայաստանի տնտեսությանը վերաբերող խորքային հարցեր, ռիսկերի և զարգացման ուղղությունների հնարավորություններ։

Մատնանշվել են այն հնարավոր սցենարները, որոնք կարող են բերել տնտեսական դժվարությունների, արտադրողների և արտահանողների համար էական խնդիրների։ Տնտեսագետները ներկայացրել են իրենց անհանգստությունները, առաջարկություններն ու պատկերացումները։ Քննարկվել են իրական բիզնեսում առկա խնդիրները, վտանգավոր գործողությունները, որոնք կարող են բերել բիզնես համակարգերի բնականոն աշխատանքի խաթարման, աշխատատեղերի փակման։

Քննարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք Հայաստանը կարող է անել՝ անկայուն աշխարհում և կոնֆլիկտային տարածաշրջանում տնտեսությունը խոշոր ցնցումներից զերծ պահելու և կայուն զարգացման միտումներ ապահովելու համար։

Նմանատիպ նյութեր