Ուսումնական նոր ձեռնարկ՝ ապագա տնտեսագետների համար
Կրթության միջազգային ակադեմիայի գիտական խորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել «Իրավագիտություն» ուսումնական ձեռնարկը:
Ձեռնարկը նախատեսված է տնտեսագիտական բուհերի բոլոր մասնագիտությունների ուսանողների, ինչպես նաև իրավագիտությամբ հետաքրքրվող ցանկացած անձի համար:
Գրքի նպատակն է նպաստել ուսանողների մոտ իրավական գիտակցության և իրավական մշակույթի հիմունքների ձևավորմանը, հետաքրքրություն առաջացնել իրավունքի նկատմամբ, հաղորդել նվազագույն անհրաժեշտ գիտելիքներ՝ պետության և իրավունքի վերաբերյալ, տեղեկացնում է Տնտեսագիտական համալսարանի լրատվական ծառայությունը: