211652_close_icon
views-count805 դիտում article-date 19:03 05-12-2023

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ։ Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր։

Գագիկ Ծառուկյանը կարևորել է մշակույթի միջոցով աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժանապատվության վերականգնման, հասարակության կրթման խնդիրները, հատկապես այս փուլում՝ պատերազմից և պարտությունից հետո։

Հանդիպման ընթացքում խոսվել է մշակութային ծրագրերի իրականացման հնարավորության մասին՝ պետության և մասնավորի համագործակցության ձևաչափում, մշակույթի ոլորտում բարեգործության ընդլայնման և խրախուսման մասին։

Նմանատիպ նյութեր