Ըստ տնտեսագետների` հոսանքի սակագնի 2,58 դրամով նվազեցումը ՀՀ քաղաքացուն ոչինչ չի տալու
Հոսանքի 2,58 դրամով նվազման արդյունքում սակագնով տնտեսությունում միայն 8 միլիարդի տնտեսում է լինելու, ինչը նշանակում է, որ իջեցումը տնտեսության վրա գրեթե ազդեցություն չի ունենա:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Վիլեն Խաչատրյանի գործընկերը նույնպես կարծում է, որ հոսանքի գնի այս չափով նվազումը որոշ օգուտներ կտա տնային տնտեսություններին, բայց էական ազդեցություն չի ունենա:
Փոխարենը, կարծում է, որ կառավարությունը շատ ճիշտ ժամանակ է ընտրել գազի գնի իջեցման համար։