211652_close_icon
views-count859 դիտում article-date 11:30 23-11-2026

Որոշեցին հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ. չգիտես ինչու դա կոչվում է «քո Սահմանադրությունը». Լևոն Զուրաբյան

Որոշեցին հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ. չգիտես ինչու դա կոչվում է «քո Սահմանադրությունը»։ Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: 

«Սահմանադրության տեքստը մշակելու համար վարչապետի որոշմամբ ստեղծվել էր սահմանադրական խորհուրդ։ Սահմանվել էր աշխատակարգ, որը նախատեսում էր առաջարկների քննարկում և քվեարկությամբ ընդունում։

Բայց երբ խորհրդում դիմադրություն առաջացավ, որոշեցին շրջանցել հենց իրենց սահմանած ընթացակարգը և հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Ու չգիտես ինչու դա կոչվում է «քո սահմանադրությունը»։

Ինչո՞ւ այս շտապողականությունը։ Իմ գնահատմամբ՝ Ալիևի ճնշման տակ նրա պահանջը հնարավորինս արագ կատարելու համար արդեն խոչընդոտ են համարում անգամ իրենց ստեղծած խորհրդի քննարկումներն ու քվեարկությունները։

Գալյանի ներկայացրած և Փաշինյանի ստորագրած այս տեքստը քաղաքական իմաստով Ալիևի նախագիծն է։ Հենց սա պետք է իմանա յուրաքանչյուր քաղաքացի։

Առայժմ այսքանը։ Իսկ հիմա կծանոթանանք քո՝ Ալիևի սահմանադրությանը, Նիկո՛լ։ Տեքստ, որի մշակմանը, նպատակների սահմանմանը և անհրաժեշտության հիմնավորմանը Հայաստանի ոչ մի լուրջ քաղաքացի կամ հանրային, քաղաքական ուժ չի մասնակցել»,- գրել է նա: 

Նմանատիպ նյութեր