20042 դիտում
19:33 15-01-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում․ 27-ամյա վարորդը Hyundai Elantra-ով բախվել է «Ադանա» ռեստորանային համալիրի պատին և հայտնվել ռեստորանի տարածքում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Ն․-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ բախվել է ռեստորանի պատին և հայտնվել ռեստորանի տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեծոյանն ու կրտսեր պարեկ Ֆրունզե Հովհաննիսյանը։
Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+