44-օրյա պատերազմից հետո մոտ 17 հազար ինքնաձիգ անհայտացել է. Վահե Ղազարյան
44-օրյա պատերազմից հետո, մոտ 17 հազար ինքնաձիգ կա, որոնք անհայտացել են. այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ շրջանցելով հարցը, թե որքա՞ն զենք-զինամթերք է Արցախից եկել Հայաստան, որքա՞նն է հանձնվել: 2023 թվականներին, ըստ նրա մոտ 30 տոկոսով աճել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը: Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությունը մտահոգիչ է ՆԳ նախարարի համար, բայց 2023-ի՝ հայտնաբերման արդյունքները գոհացուցիչ են: