211652_close_icon
views-count25718 դիտում article-date 12:30 15-01-2024

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի հերթական օպերացիան՝ Արմավիրի մարզում. ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի մայորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով ժամանել են ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունք: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված վայրից իրենց մոտ են տեղափոխել ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Սլավիկ Կարապետյանին: 

Վերջինս կասկածվում է կոռուպցիոն գործունեություն կատարալու մեջ: 

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները գտնվում են այնտեղ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր