211652_close_icon
views-count14945 դիտում article-date 17:53 07-08-2023

Արտակարգ դեպք Երևանում. պատշգամբում տեղադրված գազաբալոնից կրակ է առաջացել և հրդեհ է բռնկվել․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մազմանյան փողոցի թիվ 8-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են  Երևանի թիվ 7-րդ և թիվ 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարրտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահամանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Տիգրան Հայրապետյանն ու Դավիթ Սարգսյանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 16 բնակարանի պատշգամբում տեղադրված 5 կգ-անոց գազի բալոնից։

Տան սեփականատեր Վլադ Սարգսյանը ձեռքի հատվածում թեթև այրվածք է ստացել։

Հրդեհի տարածումը նախ կանխվել, ապա մարվել է։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր