211652_close_icon
views-count970 դիտում article-date 14:21 12-01-2024

ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և վստահաբար չեն նպաստում տարածաշրջանային խնդիրների լուծմանը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով մի շարք հայ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ ռուս խաղաղապահներն Արցախում չեն պաշտպանել բնակչությանը՝ թույլ տալով էթնիկ զտման իրականացում, նշել է, որ դրանք «ապակառուցողական են ու չեն համապատասխանում իրականությանը»:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է երկխոսությունը ՀՀ ԱԳՆ-ի հետ:

«Մենք բազմիցս այս հայտարարությունների առնչությամբ ռուսական կողմի դիրքորոշումը ներկայացրել ենք: Նշել ենք, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և վստահաբար որևէ բանի չեն աջակցում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Ցավոք, երևի այնտեղ դա ինչ-որ մեկին ձեռնտու է: Չգիտեմ՝ դա ձեռնտու է ինչ-որ մեկին Հայաստանո՞ւմ, թե՞ ինչ-որ մեկին՝ արտասահմանում: Մեկնաբանելով այդ հայտարարությունները՝ կասեմ, որ դրանք փաստերը խեղաթյուրելու փորձեր են՝ պատասխատանվության տակից դուրս գալու համար», - ասել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր