Բարեգործական վազք՝ ուղղված հայ մանուկների առողջական խնդիրների լուծմանը. մասնակցի՛ր և Դու
Սույն թվականի մայիսի 4-ին կմեկնարկի Run In Yerevan 2014 բարեգործական վազքը, որի շրջանակներում հավաքագրված գումարները «Հայ Մայրեր» բարեգործական կազմակերպության միջնորդությամբ կուղղվեն անապահով ընտանիքների հիվանդ երեխաներին:
Միջոցառման նպատակն է գրավել հասարակության ուշադրությունը հայ մանուկների առողջական խնդիրներին և նպաստել առողջ ապրելակերպին:
Մասնակցել կարող են բոլորը` մասնակցությունը անվճար է, սակայն անհրաժեշտ է ձեռք բերել Run in Yerevan 2014 շապիկներ, որոնց վաճառքից գոյացած ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը:
Վազքուղին կազմում է 5 կմ, մեկնարկը` Ձորափ փողոցի հարթակից, որը գտնվում է Մանկական երկաթուղու այգու թունելի դիմաց՝ տե՛ս [url=http://maps.yandex.ru/?um=_2THoTcfW-aurXqO-WNKYdrVkUwDnu3F&l=map]քարտեզը[/url]:
Նշենք, որ վազքի կազմակերպիչներն են հանդիսանում ` Հայ Մայրեր բարեգործական ՀԿ, Cilicia Capital ընկերությունը, Գեորգի Թովմասյանի հիմնադրամը` Երևանի քաղաքապետարանի և ՌԵՍՈ ապահովագրական ՓԲԸ աջակցությամբ:
Գրանցվելու և մանրամասների համար հետևեք [url=https://www.facebook.com/events/225448420956214/]այստեղ[/url] :