112888 դիտում
11:54 12-01-2024
Կրակոց՝ Կոտայքի մարզում հայտնի «Էրիկի մոտ» ռեստորանում. կա վիրավոր. հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված պարկուճ. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 11-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց է հնչել և կա վիրավոր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայք մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մաթեվոսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալրի «կուպե»-ներից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր, դռան վրայի ապակուն առկա կրակոցի հետք, իսկ դրսում՝ կրակված 1 պարկուճ և դրամանապանակ:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում էին, «Աբովյան» բժշկական կնետրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով այնուհետև տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 47-ամյա Հրայր Մ.-ն է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+