15373 դիտում
19:16 11-01-2024
Աղազարյանի հաղորդումը 23.000 դոլար կաշառքի մասին. նոր սկանդալ ՔՊ պատգամավորի շուրջ. տեսանյութ
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորն էլի քրեական սկանդալի մեջ է հայտնվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում կա այն մասին, որ նա 23.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել շինթույլտվության համար:
Եւ այսպես, ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ այս տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն օրը սկսել է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում: Նա հաղորդում է տվել այն մասին, որ 2023թ. դեկտեմբերի 25-ի առավոտյան «Մեսենջեր»-ի միջոցով իրեն է զանգահարել իր ընկեր՝ ՊՎԾ աշխատակից Արման Սմբատյանը և հայտնել, որ իր ծանոթներից Հայկը զանգահարել է իրեն և հայտնել, որ մի կին ասել է, որ Հ.Աղազարյանը 23.000 ԱՄՆ դոլար է իրեն տվել շին. թույլտվություն ստանալուն օժանդակելու համար: Ավելին, որպես ասվածի ապացույց, Սմբատյանը ուղարկել է ձայնային հաղորդագրություն, որտեղ տիկինը պնդում է, որ պատգամավորն իրեն 23.000 ԱՄՆ դոլար է իրեն տվել շին. թույլտվություն ստանալուն օժանդակելու համար:
Ինչ շինթույլտվության մասին է խոսքը, ձայնագրության մեջ չկա: Աղազարյանն իր ընկեր Սմբատյանին խնդրել է հանդիպում կազմակերպել ձայնագրությունն ուղարկած Հայկի հետ, սակայն վերջինս հրաժարվել է:
Բոլոր նյութերը ոստիկանությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե: Քննիչներն այժմ ոստիկանների հետ համատեղ ձեռնարկում են միջոցառումներ կաշառքը վերցրած կնոջ ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի բացահայտվի, թե նախ ինչու է պատգամավոր Աղազարյանը նրան գումար տվել, բաղի այդ, որտեղից չքավոր ներկայացող պատգամավորին 23.000 դոլար գումար, որի մասին նրա հայտարարագրում չկա նշված և վերջապես ով ում է խաբում ի վերջո:
Հիշեցնենք, որ սա պատգամավոր Աղազարյանի միակ քրեական սկանդալը չէ: Նա 2023 թվականի ապրիլի 15-ին Տաթև Վիրաբյանին էր նույն մեսինջերով հայհոյել, չպատժվեց, ապա՝ մարտի 3-ին քաղաքացի Արթուր Հակոբյանն կարտոֆիլն էր ցրիվ տվել փչացնելով մարդու գույքը ու մնաց անպատիժ, հետո՝ Եռաբլուրում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին հայհոյեց զինվորի ծնողներին, ինչին ի պատախան ապտակ ստացավ, սակայն կալանավորվեց զոհվածի ծնողը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
57110 դիտում
10:16 17-10-2017
431 մլն 368.000 դրամ և 600.000 դոլար, 5 ավտոմեքենա. ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավորի հարստությունը. «Ժողովուրդ»
51438 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
1734 դիտում
10:18 06-11-2014
1,000 դոլար՝ բարեգործության,10,000 դոլար՝ բարեգործությունը գովազդելու «հըմար». Առավոտ
Այս բաժնից
48390 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը