211652_close_icon
views-count49657 դիտում article-date 18:39 11-01-2024

Կոտայքի մարզի պարեկները իրականացրել են «Քեզանից սպիտակ ասպետ դուրս չի գա» օպերացիա․ Mercedes-ի 19-ամյա վարորդը երթևեկում էր հանդիպակաց, չէր ենթարկվում պարեկներին ու չուներ վարորդական վկայական․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և նույն  գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի, ավագ պարեկ Ավետ Հովհաննիսյանի և պարեկ Վարուժան Գասկասյանի գլխավորությամբ Կոտայքի մարզում իրականացրել են «Քեզանից սպիտակ ասպետ դուրս չի գա» անունը կրող օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը առավոտյան ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները Աբովյանի զինկոմիսարիատից նորակոչիկներին ուղեկցելիս են եղել Երևանի Կենտրոնական զինվորական հավաքակայան, երբ նկատել են, որ Mercedes մակնիշի 91 XX 101 համարանիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է հանդիպակաց, վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։

Պարեկները ձայնային ազդանշանով հորդորում են, որպեսզի նա կանգնի, բայց՝ զուր։ Այլ ելք չունենալով՝ պարեկները նրան «կալմեջ» են անում, ապա տեղում պարզվում է, որ նա երթևեկում է առանց վարորդական վկայականի։

Ավտոմեքենան Ա․ Ասատրյանի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Պարզվել է, որ վարորդը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Գոռ Չ․-ն։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր