1252 դիտում
14:22 11-01-2024
«Նման դեպքեր ցավոք եղել եւ այսօր էլ կան». ՊՆ փոխնախարարը՝ սպաների մահվան մասին
Եթե կարիք լինի որեւէ համարժեք հայտարարությամբ պատասխանելու, ՊՆ-ն իր կայքեջում կտարածի: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները:
Անդրադառնալով ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում զինծառայող Կարեն Կարապետյանի և ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին, նա ասաց. «Լավ կլինի, որ բոլորս սպասենք, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինները տեղեկատվություն տրամադրեն: Նման դեպքեր ցավոք, եղել են, ու ցավոք, այսօր էլ կան: Դուք էլ եք ասում՝ նախնական տվյալներով, իսկ որպեսզի տվյալները դառնան փաստական հանգամանքներ, ցանկալի է քննության արդյունքների մասին խոսել»:
Այլ հարցերի փոխնախարարը չպատասխանեց:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
844 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)