211652_close_icon
views-count1477 դիտում article-date 12:16 11-01-2024

Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Արմավիրի մարզպետ նշանակվեց Դավիթ Խուդաթյանը։ Հարցը ներառված էր ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերում, որը նիստի սկզբում կառավարության անդամները միաձայն ընդունեցին։
Նշենք, որ  Դավիթ Խուդաթյանը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է և ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահը։

Հավելենք, որ, ըստ մամուլի տեղեկությունների՝ Արմավիր համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։

Հիշեցնենք, որ Արմավիրի  մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվեց անցյալ շաբաթ, Փաշինյանի՝ մարզ կատարած այցից և Արագած բնակավայրի վերանորոգված դպրոցի սանհանգույցի անորակ «դուշի» բացահայտումից հետո:

Նմանատիպ նյութեր