211652_close_icon
views-count1024 դիտում article-date 12:38 10-01-2024

Շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում․ Արարատ Միրզոյան

Իմ գործընկերոջը հանգամանալից կերպով ներկայացրել եմ  Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո, խաղաղության գործընթացը, այդ գործընթացի մանրամասները, խնդիրերը։
Այս մասին ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ընդգծել եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին ու բարդություններին, դանդաղեցումներին ու ապակառուցողականությանը, ՀՀ-ն վճռական է և հաստատակամ կառուցելու խաղաղություն Հարավային Կովկասում, շարունակելու խաղաղության բանակցությունները։

Մենք հավատում ենք, որ երկուսեք կառուցողական մոտեցման ցուցաբերման դեպքում, շատ մոտ ապագայում կարող ենք շոշափելի հանգրվանի հասնել խաղաղության հաստատման հարցում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր