211652_close_icon
views-count13621 դիտում article-date 10:02 08-01-2024

Անվտանգային հարցերը պետք է բերենք ստանդարտի․ Տիգրան Ավինյանը` այրված տրոլեյբուսի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այրված տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցից քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ներկայացնելով հունվարի 1-ին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում բռնկված հրդեհի հանգամանքները։

Ի պատասխան՝ Ավինյանը նշեց, որ անվտանգային հարցերը պետք է բերենք ստանդարտի և հանձնարարական տվեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։

«Բոլոր տեսակի տրանսպորտներում ունենանք կրակմարիչներ, ֆիքսենք, որ դրանք աշխատում են, իմանանք, որ վարորդները գիտեն դրանցից օգտվելու ձևը»,- հանձնարարեց քաղաքապետը։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ էր բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել էր Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

Ժամանել էին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և ավագ պարեկ Էդգար Սարիբեկյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել էին տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել առանց խոչընդոտի։

Ժամանել էր նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ էր բռնկվել, պարեկները մոտեցել էին և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար սահմանազատել էին տարածքը, ու այդ ժամանակ էլ տրոլեյբուսը հետընթաց էր եկել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։

Երբ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում հրդեհ էր բռնկվել, դեպքի վայրի հարևանությամբ՝ Սեբաստիա 153/3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները ուղևորներին շտապ տարհանել էին, տարհանման ժամանակ էլ սերվիսի աշխատակիցներից մեկի ձեռքերն այրվածքներ էին ստացել։

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր