211652_close_icon
views-count640 դիտում article-date 16:10 07-01-2024

Իսրայելը պատրաստ է քաղաքական միջոցներով կարգավորել «Հըզբոլլահի» հետ հակամարտությունը. Նաթանյահու

Իսրայելը պատրաստ է «Հըզբոլլահ» կազմակերպության հետ հակամարտությունը կարգավորել քաղաքական միջոցներով, սակայն եթե դրանք չօգնեն, ապա կկիրառվեն «այլ» տարբերակներ, հունվարի 7-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ես առաջարկում եմ «Հըզբոլլահ»-ին յուրացնել այն դասը, որը ՀԱՄԱՍ-ն արդեն յուրացրել է վերջին ամիսներին. ոչ մի ահաբեկիչ ապահովագրված չէ։  Մենք վճռական ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին և ապահով կերպով վերադարձնելու հյուսիսի բնակիչներին իրենց տները: Սա ազգային նպատակ է, որը բոլորը կիսում են, և մենք պատասխանատվությամբ ենք գործում դրան հասնելու համար: Եթե ստացվի, մենք դա կանենք քաղաքական միջոցներով, իսկ եթե ոչ, ապա կգործենք այլ միջոցներով»,- հայտարարել Է Իսրայելի վարչապետը՝ բացելով կառավարության նիստը։

Նմանատիպ նյութեր