991 դիտում
15:23 07-01-2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը հայտարարություն է տարածել ԼՂ անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «32 տարի առաջ, հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի պետական անկախության հռչակագիրը։ Մինչ անկախության հռչակագրի ընդունումը Լեռնային Ղարաբաղն անցել էր անկախացման իրավական բոլոր փուլերով։ Դեռ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։ 1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։
Այսպիսի օրինական գործընթացներով ձեռք բերված անկախությունը հենված էր մի քանի ամուր պատմաքաղաքական հիմքերի վրա։ Նախ 1991 թ․ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակել էր իր անկախությունը՝ հռչակելով «1918-1920թթ. պետական անկախության վերականգնման» մասին, որի կազմում չէր եղել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Նախիջևանը։
Մյուս կողմից՝ Ադրբեջանում տարվում էր ապարտեիդի և խտրականության քաղաքականություն հայ ժողովրդի նկատմամբ, ինչը արդեն իսկ հանգեցրել էր զինված բախումների, խաղաղ հայկական գյուղերի բնակիչների զանգվածային բռնատեղահանման։ Սա անհնար էր դարձնում տվյալ պահին երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը։ ԽՍՀՄ-ում գործող Սահմանադրությունն ու օրենքները թույլ էին տալիս ինքնավար կազմավորումներին և հավաքական բնակվող ազգային խմբերին միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը։
Ահա, այսպիսի օբյեկտիվ հիմքերն էին, որ իրավունք և հնարավորություն տվեցին Լեռնային Ղարաբաղի հայությանը, իրացնելով ազգերի ազատ ինքնորոշման իրենց իրավունքը, հռչակել իր անկախությունը՝ ստեղծելով ամուր և զարգացող ժողովրդավարությամբ պետականություն։ Ցավոք սրտի, այս ճանապարհին բազմաթիվ են եղել մարդու իրավունքների համակարգային խախտումները, հայության նկատմամբ բռնություններն ու տեղահանությունները, որոնց դիմեց Ադրբեջանը՝ հուսահատորեն ձգտելով կասեցնել Լեռնային Ղարաբաղի անկախացման անշրջելի գործընթացը։ Հենց այս համատեքստում է դիտարկելի ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության տեղահանումը, Սումագյիթի, Բաքվի և Մարաղայի ջարդերն ու կոտորածները, վախի ու անհանդուրժողականության անընդհատ գերակայումը։
Կատարված հանցանքների համար անպատժելիության գիտակցումը կրկին հանրավորություն տվեց Ադրբեջանին ևս մեկ էթնիկ զտում իրականացնել, այս անգամ Լեռնային Ղարաբաղում, որտեղ շուրջ 10 ամիս միտումնավոր կերպով հարուցվել էր հումանիտար ճգնաժամ՝ սովամահության և մանկասպանության դժնի դիպվածների ուղեկցությամբ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս 32 տարի առաջ անկախության այլընտրանքայնության բացառումը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի հայությանը 32 տարի առաջ անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ և հույս հայտնում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել ինչպես Լեռնային Ղարաբաղի հայության, այնպես էլ գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության ոտնահարված իրավունքների ամբողջական վերականգնմանը»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
967 դիտում
22:12 26-12-2024
Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել
712 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
802 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան