Մի քանի տասնյակ Boeing 737 MAX 9 ինքնաթիռներ շահագործումից հանվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Թուրքիայում
Տասնյակ Boeing 737 Max 9 ինքնաթիռներ են ժամանակավորապես հանվել շահագործումից Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Թուրքիայում: Փոխանցում է News.am-ը։
Պատճառը օդում դուրս թռած իլյումինատորի և ֆյուզելյաժի բեկորի հետ կապված միջադեպն էր, որը տեղի էր ունեցել Alaska Airlines-ի ինքնաթիռում, երբ այն հարկադրված է եղել արտակարգ վայրէջք կատարել Պորտլենդում:
ԱՄՆ կարգավորող մարմինները շաբաթ օրը ժամանակավորապես իջեցրել են 171 Boeing 737 MAX 9 ինքնաթիռ՝ անվտանգության ստուգումների համար, գրում է Reuters-ը։
Ըստ The Wall Street Journal-ի հաղորդման, ավիացիայի դաշնային վարչությունը կարգադրել է տասնյակ Boeing 737 MAX ինքնաթիռներ ժամանակավորապես հանել շահագործումից և անհապաղ ստուգումներ իրականացնել։
Իր հերթին,Turkish Airlines ավիաընկերությունը ստուգման համար շահագործումից հանել է հինգ Boeing 737 MAX 9 ինքնաթիռ, X միկրոբլոգում հայտնել է ընկերության ներկայացուցիչ Յահյա Ուստյունը։
Ըստ նրա, ինքնաթիռները շահագործումից կհանվեն առաջին իսկ օդանավակայանում, որտեղ նրանք վայրէջք կկատարեն։