211652_close_icon
views-count23810 դիտում article-date 09:30 31-12-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում․ դատապարտյալը «Դատապարտյալների հիվանդանոցից» Նուբարաշենի բանտ տեղափոխելու ճանապարհին բացել է ավտոմեքենայի դուռն ու փորձել է դիմել փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 44-506 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է դեկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։

Այդ օրը ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոցից»՝ ժողովրդին հայտնի «Ցեբեից», Նուբարաշենի բանտ տեղափոխելու ճանապարհին Տիտոգրադյան փողոցի 14 հասցեի դիմաց դատապարտյալ Ռոմեն Հովհաննիսյանը հրել է կրտսեր մասնագետին, բացել ավտոմեքենայի դուռը ու փորձել է դիմել փախուստի, սակայն այն կանխվել է քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր