ԱՄՆ-ում դատապարտյալը բանտ տեղափոխող մեքենայից վթարի հետևանքով դուրս է շպրտվել, ինչից հետո փախուստի է դիմել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ Արկանզաս նահանգում դատապարտյալին բանտ տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ներսում գտնվող դատապարտյալը հետևի ապակուց դուրս է շպրտվել:
Վարորդը՝ ոստիկանության աշխատակիցը, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ 19-ամյա դատապարտյալը ապակուց դուրս շպրտվելուց հետո փախուստի է դիմել:
Սակայն վերջինիս շուտով հայտնաբերել և վերադարձրել են համապատասխան վայր:
Ներկայացնում ենք տեսանյութը: