211652_close_icon
views-count49531 դիտում article-date 16:06 06-08-2024

«Best Life» հիվանդանոցից դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվող դատապարտյալը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ընդունվեց Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենայով՝ «Best Life» հիվանդանոցից, սակայն նա պետք է «Best Life»-ից տեղափոխվեր ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դատապարտյալների հիվանդանոց, սակայն շտապօգնության ավտոմեքենայի վարորդի կողմից կտրուկ արգելակման պատճառով դատապարտյալը վնասվածք է ստացել:

Այս պահին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում նա գտնվում է հետազոտման փուլում:
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր