211652_close_icon
views-count997 դիտում article-date 22:24 27-12-2023

Ռուբեն Վարդանյանի գործունեությունը Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել․ 

«Արդեն երեք ամիս է՝ Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ռազմաքաղաքական բարձրաստիճան պաշտոնյաններն ապօրինի կերպով պահվում են Բաքվի բանտերում։

Ռուբեն Վարդանյանի գործունեությունը Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր, ինչը նա իրականացրել է բազմիցս Հայաստանում, Արցախում, հայկական աշխարհում։

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը։

Սա նաև ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին»։ 

Նմանատիպ նյութեր