1802 դիտում
20:25 10-12-2022
Ապրելու Արցախը հայկական Արցախն է․ «Ապրելու երկիր»
«Ապրելու երկիր» կուսակցությունն ուղերձ է հղել Արցախի անկախության հանաքվեի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․
«31 տարի առաջ այս օրն անցկացվեց Արցախի անկախության հանրաքվեն, որով Արցախի ժողովուրդն արտահայտեց հայրենի հողում անկախ ապրելու և արարելու իր իրավունքը։ Արցախի հայկական լինելն արցախցին ապացուցել է բազմիցս, ապացուցել է նաև, որ ոչ մի դեպքում չի կարող ապրել Ադրբեջանի կազմում։ Անկախության հանրաքվեից 31 տարի անց ու նաև միշտ մենք պիտի առաջնորդվենք միայն ու միայն արցախցու՝ իր հողում ապրելու անքննելի իրավունքի պաշտպանությամբ։
«Ապրելու երկիր» կուսակցության ջանքերն ուղղված են Արցախի հայկականության ամրապնդմանը, և արցախցու՝ իր հայրենիքում ապրելու հավերժականության ապահովմանը, և մենք պնդում ենք, Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի, առանց նրա սուբյեկտայնության բարձրացման և առանց այնտեղ ապրող ժողովրդի ինքնորոշման իրավունքի։
Այսօր բոլորիս պարտքն է միանալ անկախության հանրաքվեի վերաիմաստավորման և վերաարժևորման գործին, մենք պետք է աջակցենք Արցախի ժողովրդի ընտրությանն ու այնտեղ մնալու և ապրելու իրենց հաստատակամությանը։
Ապրելու Արցախը հայկական Արցախն է»։

Նմանատիպ նյութեր
1126 դիտում
18:14 24-04-2023
Ինչպես և մեկ դար առաջ, այսօր էլ հայ ժողովրդի՝ իր հողում ապրելու կամքն անբեկանելի է․ «Ապրելու երկիր»
Այս բաժնից
1276 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
2011 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1132 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին