1252 դիտում
18:42 27-12-2023
Դատարանը դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը որոշում է կայացրել նաև վերացնել Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանը հատելու արգելքը, ինչպես նաև՝ գույքի վրա դրված արգելանքը։ Բացի այդ, ըստ դատարանի որոշման՝ գրավի գումարը վերադարձվել է Քոչարյանին։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Նմանատիպ նյութեր
3562 դիտում
20:38 02-04-2021
Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով որոշումը դատարանը կհրապարակի ապրիլի 6-ին
Այս բաժնից
1996 դիտում
13:59 05-02-2025
Հայտնի է՝ ովքեր են այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածները. ArmLur.am
2047 դիտում
12:22 05-02-2025
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ